Ո՞ր գործարարներին կվերաբերվի Էլեկտրականության վճարի սուբսիդավորումը

Ո՞ր գործարարներին կվերաբերվի Էլեկտրականության վճարի  սուբսիդավորումը

Վրաստանի կառավարությունը հրամանագրով որոշեց, թե որ ձեռնարկատերերի էլեկտրաէներգիայի սակագինը մասամբ կսուբսիդավորվի: Ըստ նոր կանոնի, կառավարությունը բյուջեից ծածկելու է 2021 թվականին էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի տարբերության 50%-ը:

Համաձայն հրամանագրի, մասնակի սուբսիդավորումը տարածվելու է հետևյալ տնտեսական գործունեության հետ կապված ձեռնարկատերերի վրա.

  • Թռչնագործություն
  • Մսի վերամշակում և պահածոյացում
  • Թռչնի մսի վերամշակում և պահածոյացում
  • Մսամթերքի արտադրություն
  • Ձկների, խեցգետնանմանների և փափկամարմինների վերամշակում և պահածոյացում
  • Կարտոֆիլի վերամշակում և պահածոյացում
  • Մրգերի և բանջարեղենի վերամշակման և պահածոյացման այլ տեսակներ
  • Յուղերի և ճարպերի արտադրություն
  • Մարգարինի և նմանատիպ ուտելի ճարպերի արտադրություն
  • Կաթի վերամշակում և կաթնամթերքի արտադրություն
  • Աղացած հացահատիկային ապրանքների արտադրություն
  • Օսլայի և օսլայի արտադրանքի արտադրություն
  • Հացի արտադրություն, ոչ երկարաժամկետ պահպանման խմորեղեն հրուշակեղենի, թխվածքների և նման այլ պիտանելիությունների արտադրություն
  • Թխվածքաբլիթների և չոր թխվածքների արտադրություն
  • Մակարոնեղենի, ատրիաի, կուսկուսի և նմանատիպ թխած ապրանքների
  • Շաքարի արտադրություն
  • Համեմունքների և սակազմ-համեմունքների արտադրություն
  • Հոմոգենացված սննդի պատրաստուկների և դիետիկ սննդամթերքի արտադրություն
  • Ընտանի կենդանիների պատրաստի կերերի արտադրություն
  • Ֆերմայի կենդանիների պատրաստի կերերի արտադրություն

Նոր կանոնով սահմանված սուբսիդիան ստանալու համար ձեռնարկատերերը պետք է 2021 թվականի հունվարի 13-ից հունվարի 27-ը էլեկտրոնային եղանակով լրացնեն հայտի ձևաթղթերը:

Հրամանագրի համաձայն, հայտեր լրացնելու համար էլեկտրոնային հարթակի ստեղծումն, կառավարումն ու վարչարարությունն ապահովում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովի որոշման համաձայն, 2021 թվականի հունվարից «Թելասիի» և «Էներգո-Պրո Ջորջիաի» հաճախորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է ինչպես կենցաղային, այնպես էլ ոչ կենցաղային տնտեսության սպառման համար:sknews.ge