Հունվարի 12-ին Հնդկաստանից մի խումբ ուսանողներ, ովքեր սովորում են Թբիլիսիի համալսարաններում, ժամանեցին էքսկուրսիա դեպի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարավանի լիճ:
Երեկոյան, էքսկուրսիայից հետո, երբ նրանք պատրաստվել են վերադառնալ, նրանք կորցրել են մեքենայի բանալիները և հայտնվել անելանելի վիճակում:
Այդ պահին զբոսաշրջիկներին օգնության է հասնում Փարավանի գյուղի Առաքելյանների ընտանիքը: Նրանք հրավիրել են իրենց տուն, հյուրասիրել զբոսաշրջիկներին ապա զանգահարել են քարշակ մեքենա և տարել Թբիլիսի:
Զբոսաշրջիկներն իրենց երախտագիտությունն են հայտնել ընտանիքին դժվար պահին օգնություն ցուցաբերելու համար: