Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է: Տոնի հետ կապված Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանը փակցրել է Վրաստանի պետական դրոշները:
Երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկի ՝ Ազգային դրոշի օրը, հրապարակավ նշվում է 2012 թվականից:
Վրաստանի պետական հինգ խաչանոց դրոշը վերականգնվեց 2004 թվականի հունվարի 14-ին: Հերալդիկայի պետական խորհրդի նախագահի տեղակալ, Մամուկա Գոնգաձեի հայտարարությամբ, ազգային դրոշն ունի երկար պատմություն: Հերալդիկայի պետական խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին, հարգանքի տուրք մատուցելու նպատակով, բարձրացնել պետական դրոշները իրենց տների տանիքներին և պատշգամբներին: