
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Ասպինձայի մունիցիպալիտետում, գյուղ Տոլոշի մոտ։ Թեթեւ մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը։ Նա տեղում մահացել է։ Մահացածը Տոլոշ գյուղի բնակիչ է:
Մեքենան վարել է երիտասարդ տղա, ով հանձնվել է ոստիկանությանը։
“Գիշեր էր, կինը փնտրում էր կովին, մեքենան չի տեսել, վարորդն էլ նրան չի նկատել, չի հասցրել կանգնել։ Վախեցած տղան գնացել է Ասպինձա, հանձնվել ոստիկանությանն, ասելով, որ կինը մահացել է“, – ասում են գյուղում։
Դեպքը տեղի է ունեցել երեկ ՝ հունվարի 13-ի երեկոյան: Կնոջը հարվածած վարորդն ապրում է Ասպինձայի մունիցիպալիտետի Նաքալաքևի գյուղում:
Դեպքի առնչումով սկսվել է հետաքննություն։