Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն հատվածում, Ծերեթելիի փողոցում, կոյուղու դիտահորերի անմխիթար եւ քանդված վիճակը արդեն երկար ժամանակ է մնում է անլուծելի:
NOR ռադիոն բազմիցս անդրադարձել էր, որ Ծերեթելի փողոցում գտնվող կոյուղու դիտահորերը քայքայված են:
Այսօր՝ հունվարի 14 -ին վերոնշյալ փողոցում բնակվող բնակիչների կողմից կրկին ստացանք բողոքներ:
Բնակիչներից մեկի խոսքով՝ դիտահորերը արդեն երկար ժամանակ է գտնվում են անմխիթար վիճակում եւ քանի գնում էլ ավելի են քանդվում:
Այդ հարցի վերաբերյալ կրկին անգամ զրուցեցինք Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության պետ Արզուն Գորոյանի հետ ով մեզ պատասխանեց. « 2 ամիս է դիտահորերի կափարիչների համար դիմում եմ գրում բայց ապարդյուն, դեռեւս ոչ մի պատասխան չեմ ստացել եւ ոչ էլ ուղարկել են: Բայց ես կաշխատեմ 1 շաբաթվա ընթացքում այդ խնդիրը որոշ չափով լուծել: Առաջնային կաշխատենք նորոգել դիտահորերից մեկը, որը շատ է քայքայված իսկ մնացածները ավելի ուշ»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.