Արդյոք Նինոծմինդայում հետիոտները եւ վարորդները հետեւում են ճանապարհային կանոններին

Արդյոք Նինոծմինդայում հետիոտները եւ վարորդները հետեւում են  ճանապարհային կանոններին

Այսօր՝ հունվարի 15 -ին Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ փորձեցինք պարզել թե արդյոք հետիոտները եւ վարորդները հետեւում են ճանապարհը անցնելու կամ զիջելու կանոններին:

Բնակիչներից մեկը, ով նաեւ վարորդ էր մեզ հետ զրույցում ասաց՝ հետիոտների մի մասը ովքեր հասկանում են նշաններից՝ ճանապարհը զիջում են, իսկ մի մասն էլ անցնում են կարմիր լույսի տակով, եթե վարորդը չզիջի ճանապարհը ապա հնարավոր է վրաերթի ենթարկի հետիոտնին:

Բնակիչներից մեկն էլ նշեց. «Եղել է դեպք երբ լուսացույցի վրա կանաչ գույնն է եղել վառված բայց եթե դու չկանգնես, ապա մեքենան չի էլ զիջի ճանապարհը: Հետիոտնը պետք է ուշադիր լինի այլապես մեքենաները շատ արագ են երթեւեկում:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Արդյոք Նինոծմինդայում հետիոտները եւ վարորդները հետեւում են ճանապարհային կանոններին