Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 236 նոր դեպք,- այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 152 թեստ, այստեղից 9 208-ը՝ հակագենի արագ թեստով և 5 944-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 025 դեպք: Ապաքինվել է ևս 2 189 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 231 385:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 916 անձ:
Այս փուլում երկրում կա 12 698 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 670 մարդ: Այս պահի դրությամբ ունենք 770 ծանր հիվանդ, այստեղից 238-ը միացված են արհեստական շնչառության սարքին: Տանը բուժվում է 8 390 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 528 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 24 106 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: 1tv.ge