Հունիսի 10-ին Վրաստանի դպրոցներում կանցկացվեն Հոգաբարձուների խորհուրդների ընտրություններ

Հունիսի 10-ին Վրաստանի դպրոցներում կանցկացվեն Հոգաբարձուների խորհուրդների ընտրություններ

Ջավախեթիի դպրոցներում Հոգաբարձուների խորհուրդները հիմնականում կրում են ֆորմալ բնույթ, այնինչ այդ խորհուրդները, համաձայն Վրաստանի “Ընդհանուր կրթության օրենքի”, ունեն լայն լիազորություններ:

Վրաստանի դպրոցներում Հոգաբարձուների խորհուրդը ընտրում են երեք տարին մեկ անգամ: Խորհրդի կազմում պետք է լինի առնվազն 6 անդամ, իսկ ամենաշատը` 12. Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը որոշվում է տվյալ դպրոցի կանոնադրությամբ:

Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ մտնում են ծնողները, ուսուցիչները, մեկ միջին կարգի սովորող, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից նշանակված մեկ անդամ:

Վերոնշյալ օրենքի համաձայն` խորհուրդը ղեկավարում է խորհրդի նախագահը, որը ընտրվում է խորհրդի անդամներից, միայն սովորողի կարգավիճակ ունեցող անդամը չի կարող ընտրվել նախագահ:
Հոգաբարձուների խորհրդի ընտրությունները անցկացվում են հավասարության հիմունքով, գաղտնի քվեարկությամբ, ինչպես նաև պահպանելով թափանցիկության սկզբունքը:



Opinion, pooling and voting