«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Իրակլի Կոբախիձեն:
Համագումարին ներկա է եղել մոտ 400 պատվիրակ: Իրակլի Կոբախիձեի թեկնածությանն աջակցել են միաձայն:
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին՝ վստահության համար:
«Խոստանում եմ, որ ամբողջ ներուժս կօգտագործեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,- հայտարարել է Կոբախիձեն: