«Թխվածքների թագուհի»՝ փախլավա

«Թխվածքների թագուհի»՝  փախլավա

Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական,արաբական և թուրքական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Պահանջված է նաև Իրանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, որտեղ փախլավան, ըստ ավանդույթի, մատուցում են Նովրուզ գարնանային տոնի ժամանակ։

Համարվում է, որ գաթան «թխվածքների թագավորն է» իսկ փախլավան՝ «թխվածքների թագուհին»։ Փախլավան պատրաստելու գործընթացը երկար է տևում։ Այն սովորել են պատրաստել Հին Բայազետից եկած հայերից: Փախլավան  ունիի առանձնահատուկ համ, բույր և իր բազմաթիվ յուրահատկություններով տարբերվում է մյուս քաղցրավենիքներից։

Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։ «Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝ առաջին փախլավան պատրաստվել է 1453 թվականի օգոստոսին արքայական պալատում։ Ասում են, որ սուլթանին այնքան է դուր եկել խոհարարի հայտնագործությունը, որ նա հրամայել է հավերժացնել նրա բաղադրատոմսը։ Այդ օրվանից փախլավա պատրաստում են ամեն տոնի ժամանակ»

Opinion, pooling and voting