Հունվարի 16-ի երեկոյան Տյումեն-Օմսկ մայրուղու վրա Mazda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ВАЗ-2114» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «ВАЗ-2114»-ը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին, իսկ Mazda-ն՝ Iveco մակնիշի բեռնատարին։ Mazda -ի կին ուղևորը և «ВАЗ-2114»-ի 60-ամյա վարորդը զոհվել են:
Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ խոշոր վթարի հետևանքով մահացել է նաև հիվանդանոց տեղափոխված հայտնի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը:
Առողջապահության տարածաշրջանային դեպարտամենտի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Մալիգինայի խոսքով ՝ վթարի հետևանքով երրորդ տուժածը ծանր վնասվածքներ է ստացել, և չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Այս տեղեկությունը հաստատել է բռնցքամարտի Տյումենի ֆեդերացիան։ Ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել Արտյոմի ընտանիքին, մտերիմներին և ընկերներին:shantnews.ge