Վրաստանում նախկին ոստիկանը մարդկանց պատանդ է պահել՝ պահանջելով ուղարկել իրեն Ռուսաստան

Վրաստանում նախկին ոստիկանը մարդկանց պատանդ է պահել՝ պահանջելով ուղարկել իրեն Ռուսաստան

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Կասպի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան) բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի, որը պատանդ է վերցրել երկու մարդու և ոստիկանությունից պահանջում է իրեն տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Նա պահանջում էր իրեն մեքենա տրամադրել: Նա պատրաստվում էր լքել Վրաստանը և գնալ Ռուսաստան», – ասել է Բորցվաձեն:

ՆԳՆ պետի տեղակալը պարզաբանել է նաև, որ ձերբակալված անձը նախկին ոստիկան է: Նա համակարգից հեռացել է 2018-ին՝ իր կամքով: 

Շաբաթ կեսօրին տղամարդը պատանդ է վերցրել երկու տղամարդու: Նա որսորդական հրացանով ներխուժել է Կասպի քաղաքի արհեստանոցներից մեկը և հրաժարվել փողոց դուրս թողնել երկու մարդու: Ոստիկանության աշխատակիցները անհապաղ ժամանել են դեպքի վայր և մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում ազատ են արձակել պատանդներին:

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ այդպիսի բռնության սպառնալիքով» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ` 9 -14 տարի ժամկետով:shantnews.am