Կմշակվի սահմանափակումների մեղմացման ծրագիր

Կմշակվի սահմանափակումների մեղմացման ծրագիր

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ սահմանափակումների վերացումը տեղի կունենա փուլ առ փուլ, ոչ թե` միանգամից:

Ըստ նրա՝  այսօր տեղի ունեցած միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում վարչապետ Գիորգի Գախարիան Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է երկրում փուլ առ փուլ սահմանափակումների վերացման ծրագիր մշակել:

Գամկղրելիձեի խոսքով՝ ինչպես նախորդ տարվա գարնանը մշակվեց սահմանափակումների մեղմացման ծրագիր, նմանատիպ ծրագիր կկազմվի առաջիկա երկու օրվա ընթացքում:

«Ծրագիրը մեզ հնարավորություն կտա փուլ առ փուլ մեղմացնել սահմանափակումները, որպեսզի սա տեղի չունենա միանգամից: Օրինակ, որևէ բիզնես 1-2 շաբաթով կբացվի, որից հետո տարբեր չափորոշիչներով կորոշվի, թե ինչ արդյունք բերեց կոնկրետ բիզնեսի աշխատանքը և կընդունվի որոշում երկրորդ փուլում ինչ մեղմացվի և այսպես շարունակ», — հայտարարել է Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեն նշել է նաև, որ սահմանափակումների վերացման գործընթացը պետք է սկսվի կրթության ոլորտից: