Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 4 դասարանցիների մասնակցությամբ`
տարրական դասարանն ավարտելու առթիվ, որը կազմակերպել էր տարրական դասարանների ուսուցչուհի Սոնա Շահինյանը:
“Առաջին ուսուցիչը սովորեցնում է գրել և կարդալ, նա ներդնում իր ամբողջ հոգին և գիտելիքները, սովորեցնում է լինել ընկերասեր և բարի: Ուսման առաջին չորս տարիները հիասքանչ են ու չափազանց արագ են անցնում”,- նշում է Սոնա Շահինյանը:
https://m.soundcloud.com/nor-radio/2vokavckbz84
Բորիս Ղարսլյան