Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվել է ճանապարհների նախագծման մրցույթ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվել է ճանապարհների նախագծման մրցույթ

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա քաղաքի փողոցների և գյուղական համայնքներ տանող ճանապարհների ասֆալտապատման նախագծման աշխատանքների համար:

Նախատեսվում է նախագծել հետևյալ ճանապարհները. Ուչմանա և Թորիա, Ղուլալիս, Փ. Գոնդուրա, Մ. Արագյալ, Փ. Արագյալ գյուղեր տանող ճանապարհները, ինչպես նաեւ Գանձա և Սաթխա գյուղերի գյուղամիջի ճանապարհները:

Նաև Նինոշվիլիի, Կապուտիկյանի, Դրուժբայի, Հայոս-Քարթլոսի, Սարյանի, Վանի, Ղարսի, Քութաիսյան, Գագարինի, Խոջաբեկյան նրբանցքի, Կառլ-Մարքսի նրբանցքի, Դերժինսկու և բնակելի շենքերի 3 բակեր ու փողոցներ:

Դիզայնի համար տրամադրվել է 200 000 լարի: 39`200 լարի գումարի մրցույթը շահել է “M-Proect” – ը (მ-პროექტი):