Հունվարի 18 -ից, Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերսկսվեց նաեւ մշակույթի կենտրոնի աշխատանքը:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանից, քաղաքի մշակույթի կենտրոնը սկսել է իր աշխատանքը, իսկ ինչ վերաբերվում է գյուղական ակումբներին՝ այնտեղ ձմեռային պայմաններում աշխատանքը անհնարին է:
Գայ Ղարսլյանը նաև ավելացրեց. «Փետրվարի 1 -ից հետո եթե ամեն ինչ փոխվի եւ թույլ տան արդեն շատ մարդկանց մեկտեղ հավաքվել, ապա պարային խմբերին եւ երգչախմբի մասնակիցներին կկանչենք արդեն փորձերի: Մենք արդեն պատրաստվում ենք, որ մինչեւ գարուն բացօթյա համերգներ անցկացնենք, տեսանյութեր նկարահանել եւ այդպես ներկայացնել հանդիսատեսին»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.