Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, որը տանում է դեպի Վրաստանի սահման Ռուսաստանի հետ, այսօր վերականգնվել է թեթեւ մարդատար մեքենաների տեղաշարժի համար:

Լեռնային կիրճով անցնող մայրուղու այս հատվածով տրանսպորտային միջոցների շարժը դադարել էր ավելի քան մեկ շաբաթ ձյան տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով:

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տվյալներով ՝ առկա մերկասառույցի և սառնամանիքի պատճառով տեղում երթևեկությունը դեռ փակ է կցորդով և կիսակցորդով փոխադրամիջոցների համար:

Ըստ ճանապարհների դեպարտամենտի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի անդադար ռեժիմում միայն ձնահյուսի պաշտպանական թունելների միջոցով և պարեկային ոստիկանության վերահսկողության ներքո: