Վրաստանի կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Covid-19-ի դեմ պատվաստման ազգային ծրագիրը: Շնորհանդեսն անցկացրեց Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Այսպիսով, պատվաստվման ազգային ծրագրի համաձայն՝ Վրաստանում առաջինը պատվաստվելու են առողջապահական համակարգի աշխատողները, որոնց պատվաստման մակարդակը կկազմի 65%: Ենթադրվում է, որ որոշ դեպքերում առողջապահության ոլորտի մասնագետը այլ որոշում կկայացնի կամ կունենա որոշ կողմնակի բարդություններ, ինչի պատճառով պատվաստում չի իրականացվի:
Պատվաստման ազգային ծրագրով նախանշված է, որ մինչև 2021 թվականի ավարտը պետք է պատվաստված լինի երկրի չափահաս բնակչության 60 տոկոսը: Նպատակին հասնելու համար 2021 թվականին անհրաժեշտ կլինի մոտավորապես 3,979,300 չափաբաժին (հաշվի առնելով իմունիզացիայի համար սահմանված կորուստները):
Ինչպե՞ս և որտեղ տեղի կունենա պատվաստումը.
«Այստեղ պետք է նշել, որ — 80 աստիճանի տակ պահվող պատվաստանյութի առաքումը դժվար կլինի շրջանային մակարդակում, ինչի պատճառով այս տեսակի պատվաստանյութով պատվաստումները կիրականացվեն երեք քաղաքներում՝ Թբիլիսիի, Բաթումիի և Քութաիսիի մեծ հիվանդանոցներում: Հետագայում, երբ կանցնենք 2-8 աստիճանի տակ պահվող պատվաստանյութերին, հնարավոր կլինի պատվաստումներն իրականացնել նաև շրջանային մակարդակում» — ասաց Գաբունիան:
Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանը «Կովաքս» հարթակին արդեն վճարել է որոշակի գումար 1,4 մլն չափաբաժին ստանալու՝ երկրի բնակչության 20 տոկոսի համար:
Ինչ վերաբերում է իմունիզացիայի համար նախատեսված ծախսերին, ապա ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ կլինի վճարել նվազագույնը 64,3 մլն լարի, առավելագույնը՝ 158,2 մլն լարի: Գումարի տարբերությունը կապված է պատվաստանյութերի գների հետ:
Պատվաստման ազգային ծրագրով նախատեսված պատվաստման փուլերը՝
Առաջին փուլ.
Երկրորդ փուլ.
Երրորդ փուլ.
Ընդհանուր հաշվով 2021 թվականին պետք է պատվաստվի 1,691,214 մարդ, երկրի չափահաս բնակչության 60 տոկոսը: aliq.ge