Սամեգրելո- Զեմո Սվանեթի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Չխորոցկի մունիցիպալիտետի Լեսիչինե գյուղի բնակիչներից մեկին `հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:
Ձերբակալվածի տանը խուզարկության ժամանակ ոստիկանները առգրավել են EKOL Tisa և KRAL մոդելների երկու ատրճանակ, AX մոդելի ավտոմատ հրազենի 700 պարկուճ, ինչպես նաև գնդացրի և վառոդի 20 պարկուճ:
Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչում:
Քննություն է տարվում հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման դեպքի առթիվ ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձերբակալվածին սպառնում է 3-ից 6 տարի ազատազրկում: