Կախեթիում գտնվող ագարակում տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել է մի երիտասարդ կին, եւս մեկ տղամարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Թելավիի մունիցիպալիտետի Կասիսխեւի գյուղում: Քննությամբ պարզվել է, որ 49-ամյա Դ.Ա.-ն լեզվակռվի ընթացքում դանակահարել է 34-ամյա ծանոթին և նրա 29-ամյա ուղեկիցին: Տուժած տղամարդը հոսպիտալացվել է, կինը տեղում մահացել է:
Տաք հետքերի վրա մեղադրյալը բերման է ենթարկվել: Հանցագործության սառը զենքը ՝ դանակը, առգրավվել է որպես իրեղեն ապացույց: Ձերբակալվածն ընդունում է իր մեղքը:
Քննությունը սկսվել է «դիտավորյալ սպանություն և ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: