Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը խանութներն ու առևտրի կենտրոնները

Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը խանութներն ու առևտրի կենտրոնները

Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը խանութներն ու առևտրի կենտրոնները,- այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

«Փետրվարի 1-ից Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը: Փետրվարի 1-ից խանութներն ու առևտրի կենտրոնները կվերսկսեն աշխատանքը Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում: Դպրոցների և համապատասխանաբար, քաղաքային տրանսպորտի վերականգնումը նախատեսվում է մարտի 1-ից: Բոլոր քաղաքներում բաց և փակ տոնավաճառները կբացվեն փետրվարի 15-ից», – հայտարարել է Ցքիտիշվիլին: