Նոր ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում 2020 թվականին անցկացրած 1կմ նոր գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը շարքից դուրս էին եկել:
Այդ խնդրի շուրջ Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ պատասխանել էր, որ մոտ օրերս կոմունալ ծառայության աշխատակիցները պետք է գան եւ լրիվությամբ շարքից դուրս եկած լամպերը փոխարինեն նորերով:
Այսօր՝ հունվարի 22 -ին կոմունալ ծառայության աշխատակիցները փոխեցին շարքից դուրս եկած լամպերը:
Հիշեցնենք, որ Հեշտիայում այս տարի գիշերային լուսավորության համար նախատեսված էր 10 000 լարի գումար: Գյուղի ընդհանուր փողոցները մոտավորապես կազմում են 22 կմ, որից գիշերային լուսավորությունը գործում էր 3 կմ, որին ավելացել էր ևս 1 կմ: