Վրաց-ռուսական սահմանի ( Կազբեգի-Վերին Լարս) ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային վարչությունը:
Այսօր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվել: Արդյունքում ՝ վերականգնվել է ծանր բեռնատարների շարժը:
Ներկայումս ճանապարհի այս հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջոցով:
Թունելներում կիսակցորդով, կցորդով և ավելի քան 30 տեղանոց ավտոբուսներով մեքենաների տեղաշարժն իրականացվում է միակողմանիորեն:
Սահմանված ռեժիմի պահպանումը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից: