Աղքատություն, որը խորհրդարանում չեն տեսնում

Աղքատություն, որը խորհրդարանում  չեն տեսնում

Վրաստանի քաղաքացիների տնտեսական վիճակն աստիճանաբար բարդանում է: Գրեթե, մեկ տարի շարունակվող համաճարակի ֆոնին, ավելի ու ավելի շատ ընտանիքներ են կորցնում եկամուտները: Տասներորդ գումարման խորհրդարանի անդամներն ասում են, որ երկրում սով չկա: Սոցիալական ծառայության գործակալության տվյալները հակառակն են ցույց տալիս: Մեկ տարվա ընթացքում կենսապահովման նպաստ ստացողների թիվը զգալիորեն ավելացել է:

Միայնակ մոր՝ Նատալիա Վլասովայի բախտը բերել է, քանի որ նրա երեխաները սիրում են կարտոֆիլ: Այսպիսով, ամեն օր այս բանջարեղենից պատրաստված ուտեստով սնվելը մեծ անհանգստություն չի առաջացնում: Բացի կարտոֆիլից, ընտանիքի ամենօրյա ճաշացուցակում կա մակարոն և յուղ:

«Եթե գնում եմ երկու լարիի մակարոն, երկու ճաշի համար հերիքում է: Սննդամթերքի գները շատ են թանկացել, «Գրեչիխան» 1,5 լարիից հասել է գրեթե 5 լարիի: Այն, ինչ ուտում ենք ամեն որ, շատ թանկ արժե: Մսի մասին խոսելն ավելորդ է»
,- ասում է Նատալիա Վլասովան:

Միայնակ մայրն Ախալցիխեում եղբոր և երկու անչափահաս երեխաների հետ ապրում է վատթար վիճակում գտնվող տանը: 43-ամյա կինն ամեն օր մաքրում է երեք օբյեկտ, փոխարենը ամսվա վերջին, որպես աշխատավարձ, ստանում է 300 լարի: Սա և պետության կողմից որդիներից մեկի համար նշանակված ամսեկան 100 լարին ընտանիքի միակ եկամուտն է:

«Այն, ինչ ես եմ աշխատում, հազիվ հերիքում է սնունդի: Անգամ եթե հինգ լարիանոց աշխատանք լինի, գնում և աշխատում եմ, որ երեխաներիս համար որևէ բան գնեմ: Կարող է ամբողջ ամիսն այնպես անցնել, որ միրգ գնել չկարողանամ»,– ասում է կինը:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բնակչության բարեկեցության ուսումնասիրության արդյունքների, Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ յուրաքանչյուր վեցերորդը սպառում է իր կենսապահովման մակարդակից ցածր: Միջազգային կազմակերպությունը 2009 թվականից ուսումնասիրում է երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունը: Վերջին հետազոտությունն անցկացվել է 2017 թվականին: Ստացված տվյալների համաձայն `ընտանիքների 22.5% -ը ապրում է հարաբերական աղքատության շեմից ցածր:

Կարտոֆիլ, հաց և հացահատիկային բույսեր – այսքանով սահմանափակվում է որոշ քաղաքացիների ամենօրյա ճաշացուցակը: Ախալցիխեում ասում են, որ սնվում են նրանով, ինչը էժան ու մատչելի է:

«Արդեն մոռացել եմ, թե ինչ է կատարյալ կերակուրը: Ուտում եմ այն, ինչ ունեմ, հիմնականում կարտոֆիլ ու հաց: Ես երկրորդ խմբի հաշմանդամ եմ, 140 լարի եկամուտ ունեմ, ինչ-որ կերպ ինքս ինձ պահում եմ »:

«Կարտոֆիլ, պանիր, հաց – հիմնականում, գյուղի մթերք»:

«Մարդը պետք է գոնե շաբաթը մեկ անգամ միս, հավ կամ ձուկ ուտի: Սա կատարյալ կերակուր է»:

Ժողովրդի ծանր ապրուստը խորհրդարանից չեն տեսնում: Որոշ պատգամավորներ զարմանում են, երբ լրատվամիջոցները նյութեր են պատրաստում անապահով ընտանիքների մասին: Օրենսդիր մարմնում, որտեղ նրանք աշխատում են քաղաքացիների համար ավելի լավ կյանք ստեղծելու ուղղությամբ, հաճախ են հնչում հայտարարություններ այն մասին, որ երկրում ոչ մի ընտանիք սոված չէ:

«Հաճախ սուպերմարկետներում տեսնում եմ մեծ հերթեր: Մտածում եմ, որտեղ է՞ հավասարությունը: Ինչպես է, որ գումար վճարել չեմ կարող, այդքան մարդ կա, ովքե՞ր են այդ մարդիկ, վրացիներ չե՞ն»,- հայտարարում է մեծամասնության պատգամավոր՝ Էլիսո Բոլքվաձեն:
«Ասեք գոնե, այսքան փորձ ու այսքան տեղեկություն ունեմ, Վրաստանում սովից մահվան դեպք գրանցվել է արդյո՞ք»,
– այս հարցի հեղինակը Լադո Կախաձեա:

«Այն, ինչ կուսակցական հեռուստատեսություններն անում են ամեն օր, որ իբր երկրում երեխաներն ամեն օր սովից մահանում են, իհարկե, սուտ է»,
– հայտարարում է Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ՝ Դիմիտրի Խունդաձեն:

Բժիշկները չեն պնդում, որ առողջ սնունդը և կատարյալ կերակուրը որոշում են կյանքի տևողությունը: Մասնագետներն ասում են, որ եթե մարդը միատարր սնունդ է ուտում, դա չի նշանակում, որ նա սոված չէ: Այդ ժամանակ նրա մարմինը օգտակար կրակրի և վիտամինների սով է զգում:

«Քո սդունդը քո դեղն է – այսպիսի մեծ նշանակություն է տալիս Հիպոկրատը կատարյալ կերակուրին: Մարդը պետք է ստանա այնքան քանակիկ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, որքան հաստատված է գիտնականորեն»,- ասում է առողջապահության փորձագետ՝ Մարինա Բերաձեն:

Այն, որ Վրաստանում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվն աճում է, սա ոչ թե որոշ պատգամավորներ, այլ կառավարությունն ընդունում է իր սեփական վիճակագրությամբ: Ըստ սոցիալական ծառայության գործակալության, վերջին մեկ տարվա ընթացքում պետությունից կենսաթոշակ ստացող անձանց թիվը աճել է 22%-ով: 2020-ին կենսապահովման նպաստ ստացողների թիվը գերազանցեց կես միլիոնը: Այս ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն է: Այնուամենայնիվ, վիճակագրությունից դուրս, Վրաստանում շատ մարդիկ իրենց աղքատ են համարում: Օրինակ ՝ 2020 թվականին 2427 միլիոն մարդ սոցիալական օգնության գործակալություն է դիմել օգնության համար, և նրանցից միայն կեսն է օգնություն ստացել:

Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, ապա 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, օգնություն ստացողների թիվն աճել է գրեթե 2000-ով: Անցյալ տարի սոցիալական նպաստ ստանալու համար դիմել է շուրջ 37 830 մարդ, բայց օգնություն է ստացել միայն 13 475-ը:tv9news.ge