«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ, Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով կազմակերպված ցույցին հավաքվել է 40 000 մարդ: Գործակալությունը գրում է, որ սա վերջին տարիներին Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ամենաբազմամարդ հավաքներից մեկն է:
Մոսկվայի ոստիկանության տվյալներով, տեղական ժամանակով ժամը 14:40-ին մայրաքաղաքում կայացած ցույցին հավաքվել էր 4000 մարդ:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայում ցույցի ընթացքում ձերբակալվել է 395 մարդ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հավաքների ընթացքում իրավապահները ձերբակալել են 1 338 մարդու:
Ձերբակալվել է նաեւ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը: Տեղեկատվությունը տարածում է «Էխո Մոսկվին»:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Յուլյա Նավալնայան եկել էր մասնակցելու իր ամուսնուն սատարող ցույցին, երբ նա ձերբակալվեց իրավապահների կողմից:
Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են անց կացվում Ռուսաստանի տասնյակ քաղաքներում: