Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ հյուրերից մեկը մահացու հրազենային վնասվածք է հասցրել փեսացուին և նրա եղբորը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններին։ Սպանության մեջ կասկածվում է նրանց ընկեր Վլադիմիր Դևյատաևը: Նա արդեն ձերբակալվել է:
31-ամյա Դևյատաևը բնակվում է Մոսկվայի մարզում։ Նա վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է 36-ամյա Ֆիլիպ Կորդինյանի և, հնարավոր է, նրա եղբոր՝ Ռադիկի հետ։
Որոշ տվյալներով ՝ Կորդինյան եղբայրները զբաղվել են բիզնեսով։ Shantnews.am