«Սիլքնեթի» բաժանորդներին ինտերնետը մատակարարվում է խափանումներով

«Սիլքնեթի» բաժանորդներին ինտերնետը մատակարարվում է խափանումներով

«Սիլքնեթի» բաժանորդներին ինտերնետը մատակարարվում է խափանումներով: Ընկերությունում հայտարարում են, որ ծառայությունը վերականգնելու ուղղությամբ իրականացվում են արտակարգ ռեժիմով աշխատանքներ:

«Հարգելի բաժանորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ տեխնիկական աշխատանքների պատճառով, ինտերնետի մատակարարումը իրականացվում է խափանումներով: Ընկերության մասնագետները արտակարգ աշխատանքներ են իրականացնում հնարավորինս սեղմ ժամկետում ծառայությունը վերականգնելու ուղղությամբ:

«Ներողություն ենք խնդրում անհարմարության համար», – հայտարարել են «Սիլքնեթում»: