Կառավարության վարչակազմի մոտ ընթանում է բողոքի ցույց: Հավաքվածները բողոքում են կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումների դեմ:
Տեղում գտնվում են բիզնեսի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ:
«Գիրչի ավելի ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեի հայտարարությամբ, հանրահավաքի նպատակն է վերացնել սահմանափակումները:
«Հանրահավաքի նպատակն է վերացնել համավարակի կապակցությամբ կառավարության կողմից հաստատված բոլոր սահմանափակումները: Անձամբ ես եկել եմ դրա համար, չնայած ես կազմակերպիչ չեմ: Կազմակերպվում է տարբեր տեսակի բիզնես ասոցիացիաների կողմից: Ես այն մարդկանցից եմ, ովքեր ամիսներ շարունակ խնդրում են վերացնել այդ սահմանափակումները: Կարծում եմ, եթե այդ սահմանափակումները չվերացվեն, մենք կխորտակվենք աղքատության էլ ավելի խորը ճահճի մեջ և նույնիսկ ավելի դժվար կլինի այնտեղից դուրս գալը: Բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն: Անձամբ ես եկել եմ այդ պահանջներով, բայց գուցե տարբեր մարդիկ են եկել տարբեր պահանջներով, ոմանք անհանգստացած են տրանսպորտով, ոմանք պահանջում են ավիաչվերթերի վերսկսում և այլն», – հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն:
Ըստ նրա, շատ երկրներում կորոնավիրուսի պատճառով Վրաստանի նման սահմանափակումներ չեն հաստատվել:
«Այդ վիճակագրությունը շահարկում է թվերը և ոչ ավելին: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ այն երբևէ չի փակվել, չեն փակվել ոչ մանկապարտեզները, ոչ դպրոցները: Բազմաթիվ երկրներ կան, որտեղ հասարակական տրանսպորտը չի դադարել, և նրանք ապրում են նորմալ: Մենք շատ ավելի աղքատ երկիր ենք, և մեզ համար ցանկացած սահմանափակում նշանակում է էլ ավելի աղքատացում: Դա խելագարություն է, այն, ինչ մենք անում ենք, մենք զոհաբերում ենք մարդկանց սովի համար և դա պետք է շուտ ավարտվի», – հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն: