Վրաստանի ամբողջ տարածքով մանկապարտեզների, մասնագիտական ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսումնական գործընթացը վերականգնել նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:
Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է երկրի համաճարակաբանական իրավիճակից:
«Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, մասնագիտական ուսումնարաններ և համալսարաններ ուսանողների վերադարձը նախատեսվում է մարտի 1-ից: Բնական է՝ այս ամենը կախված է համաճարակաբանական իրավիճակից»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:aliq.ge