Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման նոր համակարգի անցկացման համար տեղական բյուջեից հատկացվել էր 20 500 լարի: 17 900 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Թբիլիսիի «Օվալ» ընկերությունը:
Նախկինում NOR ռադիոն խոսել էր, որ ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր:
Այսօր՝ հունվարի 25 -ին Նինոծմինդայի մարզադպրոցում արդեն ընթանում է ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները:
Սպորտդպրոցի տնօրեն Վալերի Բդոյանը նշեց. «Դահլիճում արդեն ընթանում են ջեռուցման աշխատանքները: Փետրվարից երբ դահլիճը արդեն կապահովվի ջերմությամբ, ուզում ենք վերսկսել խմբակների եւ «Փարվանա» ֆուտզալի ակումբի մարզումները: Քանի որ Ֆեդերացիայից մեզ տեղեկացրեցին, որ ֆուտզալի առաջնությունը մինչեւ փետրվար ամսվա վերջ սկսվելու է»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.