Նոր ճանապարհի կառուցումը ձեռնտու է եւ վրացական եւ հայկական կողմին

Նոր ճանապարհի կառուցումը ձեռնտու է եւ վրացական եւ հայկական կողմին

Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ` ապահովելու անխափան տրանսպորտային կապը ՌԴ-ի հետ։ Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Կոբի-Գուդաուրի ամենադժվար և վտանգավոր հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարության մասին է:

Ծրագիրը նախատեսում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամրջի և 5 թունելի, այդ թվում՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում: Դա կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում:

Ձնահյուսի վտանգի տակ գտնվող Գուդաուրի-Կոբի հատվածը շրջանցող Քվեսեթի-Կոբի ճանապարհի կառուցումը ձեռնտու է ոչ միայն վրացական, այլև հայկական կողմին: