Գարուշ Արզումանյանի հեղինակային ծրագիրը Վրաստանում և աշխարհում տեղ գտած տնտեսական նորությունների մասին:
Վրացական ազգային ավիափոխադրողը թույլտվություն է ստացել կատարել չվերթներ Եվրոմիության 28 և EFTA կազմի մեջ մտնող 4 երկրներ: Կես միլիոն մարդ Վրաստանում գործազուրկ է: Վրաստանի բնակիչները գյուղատնտեսությունը համարում են տնտեսական աճի երաշխիք: Գյուղական օգնության ծրագրի գումարը կազմում է շուրջ կես միլիոն լարի: