2020 թվականի 2 -րդ ամսին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը, հայտարարել էր մրցույթ` Հեշտիա, Մ. Խանչալի, Գորելովկա, Փ. Խանչալի եւ Կատնատու գյուղերի մշակույթի տների վերանորոգման համար: Սակայն Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեի մասնակի կրճատման եւ փոփոխություններից ելնելով չեն ֆինանսավորվել նաեւ գյուղական ակումբները: Մանրամասները այստեղ՝ nor.ge nor.ge
Արդյո՞ք նախատեսվում է այս տարի գյուղական ակումբների վերանորոգում
Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը մեզ հետ զրույցում պատասխանեց.
«Ներկա պահին գյուղական ակումբների համար ոչ մի տեսակի գումար չկա նախտեսված: Այս տարի փետրվար ամսվա սկզբին բյուջեի փոփոխություն պետք է լինի, եթե նպատակահարմար գտան ակումբերի վերանորոգման աշխատանքները կատարելուն, ապա կհատկացվի գումար: Այդ որոշումը պետք է կայացնի քաղաքապետը շինարարական կազմակերպությունների հետ միասին»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.