Հունվարի 26-ին, Թբիլիսիում, Վրաստանի կառավարության գրասենյակի շենքի դիմաց, անցկացվեց հերթական հանրահավաքը կորոնավիրուսային համաճարակի ընթացքում սահմանված սահմանափակումները վերացնելու պահանջով:
Հանրահավաքը կազմակերպել է «Պաշտպանիր լեռնային հանգստավայրերը» կազմակերպության ներկայացուցիչ Գեգա Սալուկվաձեն: Նա ասել է, որ ինքը ներկայացնում է նրանց շահերը, ովքեր զբաղվում են Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերի գործունեությամբ, և նրանք պահանջում են չեղարկել բոլոր կոշտ սահմանափակումները:
Սալուկվաձեն ասել է, որ եթե կառավարությունը դա չանի, բողոքի ցույցերը կշարունակվեն:
Հանրահավաքին մասնակցում էին բիզնեսի ոլորտի և տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամներ. Միացյալ ազգային շարժում, Եվրոպական Վրաստան, Գիրչի, Լելո և այլք:
Լուսանկարները՝ Netgazeti.ge-ի։