Աջարիայի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է. Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը

Աջարիայի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է. Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը

Աջարիայի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է: Փիքրիա Իրեմաձեն ծնվել է 1905 թվականին և ապրում է Խուլոյի մունիցիպալիտետի Իրեմաձե գյուղում:

Առաջին անգամ «Բաթումելեբի» հրատարակությունը գրել էր նրա մասին 2017 թ.։ Այդ ժամանակ նա 111 տարեկան էր: Հարցազրույցում նա ասել էր, որ սնվում է միայն բնական ծագման սննդով, չի ուտում կիսաֆաբրիկատներ և հրաժարվում է անբնական գործվածքներից պատրաստված հագուստներից:

Այս պահին Աջարիայում կա 48 հարյուրամյա անձ, այդ թվում ՝ 46 կին և 2 տղամարդ:

100 տարեկանից բարձր քաղաքացիների միանվագ օգնության ծրագրի շրջանակներում Աջարիայի առողջապահության նախարարությունը տարեկան փոխանցում է 1000 լարի:

Ըստ Աջարիայի առողջապահության նախարարության, 2021 թվականի ավարտին Աջարիայի 14 քաղաքացի կդառնա 100 տարեկան: Տարեդարձի օրը նրանք ֆինանսական օգնություն կստանան:

Գրում է Netgazeti.ge-ն։