Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն միջգերատեսչական խորհրդի նիստից հետո անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցին:
Նա մեջբերել է նախօրեին հրապարակված հարցման արդյունքներն ու նշել, որ երկրի բնակչության կեսից ավելին՝ 50-60%-ը, պատրաստ է պատվաստվելուն:
Գամկղրելիձեն նշել է, որ վերջին ամիսների ընթացքում պատվաստանյութի նկատմամբ Վրաստանի բնակչության տրամադրվածությունը բացասական է դարձել: Սրանում Գամկղելիձեն մեղադրել է լրատվամիջոցներին՝ սխալ տեղեկություն տարածելու համար:
Ինչ վերաբերում է նորմալ կյանքին վերադառնալու ժամկետներին՝ Գամկղրելիձեն նշել է, որ տարի ու կես հետո միայն հնարավոր կլինի առանց սահմանափակումների առօրյային:aliq.ge