Որոշումը կայացված է. երբ կբացվի ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի Ռուսաստան

Որոշումը կայացված է. երբ կբացվի ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի Ռուսաստան

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1 ից։

«Covid 19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է»,-նշել է նա։

ՌԴ կառավարության որոշմամբ՝ մուտքը թույլատրվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոտ օրերս ՀՀ և ՌԴ կանոնավոր չվերթները կվերականգնվեն։