Հունվարի 26-ին, Պետնախարարի աշխատակազմի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվել են սնունդ և հիգիենայի պարագաներ:
Օգնության ծրագիրը նախաձեռնվել և կազմակերպվել է Պետնախարարի աշխատակազմի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, որն իրականացվում է այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնություններ` Սամցխե-Ջավախեթի, Քվեմո-Քարթլի և Կախեթի: Նինոծմինդայի մունիցիպալիտետում 49 հաշմանդամություն ունեցող երեխաներ նվերներ ստացան:
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական նախարարի գրասենյակի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը , քաղաքապետարանի ղեկավարության հետ միասին, ութ ընտանիքի է հանձնել տուփեր սննդի և հիգիենայի պարագաներով, իսկ մնացած մասը կհանձնվի քաղաքապետի ներկայացուցիչների միջոցով: