Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ Վրաստանը հույս ունի մոտ ժամանակներս բացելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը, եթե համավարակային իրավիճակը նպաստավոր լինի:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անցման միակ սահմանային կետը՝ «Կազբեկ — Վերին Լարս»-ը, անցյալ տարվա մարտից փակ է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2019-ի հուլիսից՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ:aliqmedia.am