Կորոնավիրուսի ֆոնին ոչ միայն Նինոծմինդայում այլեւ ամբողջ Վրաստանում սպորտը նույնպես տուժել եւ անկում է ապրել:
«2021 թվականի Նինոծմինդայի սպորտի բաժնի բյուջեն արդեն հաստատված է, ընդհանուր կազմում է 110 000 լարի: Որտեղից 35 000 լ գումարը նախատեսված է ռեգբիի համար, որը ամեն տարի որպես օգնություն փոխանցվում է Ասպինձային: Մեր մունիցիպալիտետում ոչ ռեգբիի խմբակ ունենք, ոչ էլ մարզիկներ, այդ ամենը մեզ հետ ընդհանրապես կապ չունի, գումարը փոխանցվում է որպես օգնություն: 75 000 լ գումարից 35 000 -ը նախատեսված է տրանսպորտին, իսկ մնացածը մրցույթներ անցկացնելուն՝ թե տեղում եւ թե դրսում մասնակցելու եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության բաժնի պետ Վահե Իրիցյանը:
Իրիցյանի խոսքով՝ սպորտի հետ կապված իրավիճակը այդքան էլ լավ չէ, քանի որ երկրում դեռ գործում են սահմանափակումներ: Փետրվարի 1 -ից հետո պարզ կդառնա թե թույլատրվելու է արդյոք սպորտային միջոցառումներ եւ մարզումներ անկացնել:
Մանրամասները՝ աուդիոնյութում.