Սամցխե-Ջավախքի ոստիկանության պետը լքել է պաշտոնը

Սամցխե-Ջավախքի ոստիկանության պետը լքել է պաշտոնը

Անձնակազմի ռոտացիա Վրաստանի ՆԳՆ համակարգում:
Ոստիկանության պետերը փոխում են մարզերը:

Վրաստանի ՆԳՆ-ում տեղի են ունեցել կադրային վերադասավորումներ, իսկ Կախեթի, Գուրիա, Շիդա Քարթլի և Սամցխե-Ջավախքի շրջանների ոստիկանության պետերը լքել են իրենց պաշտոնները, հայտնում է Formula հեռուստաալիքը՝ հղում անելով նախարարությանը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ նախկին ոստիկանապետերը պարզապես մի մարզը կփոխեն մյուսով: Այսպիսով, Գուրիայի ոստիկանության նախկին պետ Կախա Մուրադաշվիլին կտեղափոխվի Կախեթիի՝ զբաղեցնելով նույն պաշտոնը, նրա տեղը կզբաղեցնի Սամցխե-Ջավախքի ոստիկանության նախկին պետ Լեւան Խարաբաձեն: Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքի ոստիկանության պետի պաշտոնին, ապա որոշում դեռ չի կայացվել:

Վրաստանի ՆԳՆ-ն չի նշում վերադասավորումների պատճառները:



Opinion, pooling and voting