Հնարավոր է որոշ սահմանափակումներ ավելի շուտ չեղարկվեն

Հնարավոր է որոշ սահմանափակումներ ավելի շուտ չեղարկվեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարության այսօրվա նիստում քննարկելու են, թե ինչպես կարելի է սկսել տնտեսության բացումը փուլերով որքան հնարավոր է արագ, ապահով և ողջամիտ:

«Այսօրվա դրությամբ ես կարող եմ ձեզ ասել, որ երեկ արված 18 000 թեստերից դրական ցուցանիշը կազմում է ընդամենը 723, ինչը մեզ համար դեռ մեծ թիվ է, չնայած այն արդեն մոտեցել է 4 տոկոսի: Այսպիսով, այսօր մենք պետք է սկսենք քննարկել, եթե պահպանենք նման միտումը հնարավո՞ր է բացումը սկսենք մի փոքր շուտ: Սա առաջին հերթին վերաբերում է Թբիլիսիին, Քութայիսիին և Ռուսթավիին: Առաջին հերթին վերաբերում է ուսումնական հաստատություններին, որ երեխաներին հնարավորություն տանք ուսումը շարունակել դասասենյակներում: Իհարկե, դա ուղեկցվում է քաղաքային տրանսպորտի գործարկումով: Մենք պետք է դա քննարկենք քայլ առ քայլ, որպեսզի չվտանգենք համավարակային կառավարման ձեռքբերումը, որն այսօր փաստորեն ունենք վերջին երկու ամիսների համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասել է Գախարիան