Պատվաստում սկսելը ոչ մի կապ չունի սահմանափակումների թեթևացման հետ: Երբ պատվաստումն ավարտվի, մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքի,- այս մասին Վրաստանի առաջին ալիքի «Նոր օր» հաղորդման ժամանակ, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա, այս փուլում համավարակաբանական իրավիճակը կայունացնելու և դրա նկատմամբ վերահսկողությունը պահպանելու այլ տարբերակ չկա, բացառությամբ սահմանափակումների, ինչպես նաև անհրաժեշտ է պաշտպանել հանձնարարականները:
Ինչպես Իմնաձեն նշել է հաղորդման ժամանակ, Վրաստանում աճել է շնչադիմակ օգտագործելու ցուցանիշը, սակայն դա բավարար չէ:
«Եթե նայենք արտասահմանյան պաշտոնական տվյալները, կտեսնենք, թե ինչպես են խստացվել միջոցառումները: Պատվաստում սկսելը ոչ մի կապ չունի սահմանափակումների մեղմացման հետ: Երբ պատվաստումն ավարտվի, մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքի: Այսօր իրավիճակը վերահսկելու համար, ցավոք, այլ միջոցներ չկան, քան սահմանափակումները, որոնք, իհարկե պետք է պաշտպանվեն բնակչության կողմից շնչադիմակ կրելով և հեռավարությունը պաշտպանելով:
Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում այն կամաց-կամաց տեղ է զբաղեցնում: Ըստ միջազգային գնահատականների, Վրաստանի բնակչության 72 տոկոսը ճիշտ է կրում շնչադիմակը: Իհարկե, վարակի նոր դեպքերը կբարձրանան, բայց աղետալի աճ չի լինի: Չգիտես ինչու, շատերն արդեն մոռացել են, թե ինչ էր կատարվում Վրաստանում երկու ամիս առաջ: Եթե մենք դրան չսովորենք, ցավալի իրողություն է, որ մենք ստիպված կլինենք երկար ժամանակ ապրել վարակի հետ», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: