Թիվ 1 դպրոցի աշխատակիցները պահանջում են վերականգնել նախկին տնօրեն Տիգրան Պողոսյանի պաշտոնը

Թիվ 1 դպրոցի աշխատակիցները պահանջում են վերականգնել նախկին տնօրեն Տիգրան Պողոսյանի պաշտոնը

Հունվարի 28-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցիչները հանդիպեցին քաղաքապետարանի ղեկավարությանը` բողոք հայտնելով նոր տնօրենի նշանակման վերաբերյալ:

Թիվ 1 դպրոցի ուսուցիչների կարծիքով, դպրոցի նոր տնօրեն նշանակելիս հաշվի չի առնվել կոլեկտիվի կարծիքը:

Ղեկավարության հետ հանդիպման ժամանակ թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Տաթևիկ Կալիջյանը խոսեց ամբողջ ուսուցչական  անձնակազմի  անունից և նշեց, որ անձնակազմը դեմ չէ նորանշանակ տնօրենին, բայց ուզում է իմանալ, թե ինչու են իրենց տնօրեն Տիգրան Պողոսյանին աշխատանքից ազատել և արդյոք հնարավոր էր նոր տնօրեն նշանակել այն անձնակազմի համար, որտեղ  աշխատում է 60 մարդ: 60 ուսուցչից արդյո՞ք տնօրենի մեկ թեկնածու չկար:

Թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Լաուրա Վարդանյանը նշում է.

«Խնդիրն այն է, որ Տիգրան Պողոսյանին ազատեցին աշխատանքից առանց որևէ պատճառաբանության և բացատրության: Մենք դեմ չենք Թումասյանին, բայց պաշտպանում ենք մեր տնօրեն Տիգրան Պողոսյանին և ցանկանում ենք վերականգնել Պողոսյանի պաշտոնը: Ռեսուրս կենտրոնից ոչ ոք չի բացատրել աշխատանքից հեռացման պատճառը: Եկան և ասացին, որ կրթության նախարարի հրամանով նոր տնօրեն է նշանակվել»:

Թիվ 1 դպրոցի ուսուցիչները ցանկանում էին հանդիպել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեի հետ` պարզելու իրենց տնօրենին աշխատանքից հեռացնելու պատճառը: Սակայն Ռեսուրս կենտրոնի ղեկավարը տեղում չէր:

Հանդիպմանը քաղաքապետարանի ղեկավարությունը պատասխանեց ուսուցիչներին, որ տնօրենին պաշտոնից հեռացնելու և նշանակելու համար պատասխանատուն Ռեսուրս կենտրոնի  տնօրենն է:

Մենք զանգահարեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեին, ով հրաժարվեց մեկնաբանել այս իրավիճակը:

Նշենք, որ հունվարի 27-ին կրթության նախարարի հրամանով Տիգրան Պողոսյանի փոխարեն Դիանա Թումասյանը նշանակվել է Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս մասին ավելի մանրամասն՝ աուդիո նյութում.

Radio NOR · Коллектив N1 школы требуют восстановить должность бывшего директора Тиграна Погосяна