Ամենակարող վարպետը

Ամենակարող վարպետը

72-ամյա Զենոպ Մանվելյանը Ղուլալայս գյուղից՝ հավաքել է երկու տնական մեքենա: Զենոպ պապը ռադիատորներ է զոդում և վերանորոգում ավելի քան 40 տարի:

Այս ամենից բացի վարպետը զբաղվում է նկարչությամբ, իսկ ազատ ժամանակ նա փայտե գդալներ է պատրաստում:

Վարպետն իր ձեռքով նկաված նկարնեն ու հուշանվերները չի վաճառում : Նա զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ:

Զենոպ Մանվելյանը 40 տարի առաջ հին մեքենաների ավտոպահեստամասերից հավաքել է երկու տնական մեքենա:

Վարպետն իր տան պատին նկարել է Ավարայրի ճակատամարտը ՝ ցույց տալու պատանի ռազմիկ-հաղթողին:

Ըստ Զենոպ պապիկի 80-ականներին հավաքված տնական մեքենան կատարում է տան բոլոր գործերը. Խոտ է հավաքում, կարտոֆիլ, օգնում հարեւաններին:

Առավել մանրամասն ՝ մեր տեսանյութում: