Ինչպես արդեն հաղորդել էր «Nor » ռադիոկայանը, Պուշկին-Թումանյան փողոցների խաչմերուկում, ջրագծի խափանման պատճառով, փողոցը վերածվել էր սառցադաշտի:
Սակայն կատարված աշխատանքների արդյունքում պարզվեց, որ խնդիրը կայանում է կոյուղու համակարգում:
Կոյուղու համակարգը այս տարածքում անցկացված է պլաստմասե ծալքավոր խողովակներով, որոնք թեքվել են ասֆալտապատման ժամանակ, հետևաբար, այս վայրում հաճախ խցանում է տեղի ունենում:
Ինչպես տեղեկացանք ջրամատակարարման ծառայությունից, այս վայրը մաքրվել է և այժմ արդեն գործում է:
Ջրատարի վթարը ճանապարհը վերածում է սահադաշտի:
Այնուամենայնիվ, ըստ ջրամատակարարման ծառայության աշխատակիցների, դա ժամանակավոր է, քանի որ այդ խողովակը պետք է փոխարինել: