Թբիլիսիի ռեստորանները հրաժարվում են առաքումից

Թբիլիսիի ռեստորանները  հրաժարվում են առաքումից

Ի նշան բողոքի, Թբիլիսիում գոյություն ունեցող 86 ռեստորաններ, վաղը 24 ժամով կդադարեցնեն իրենց առաքման ծառայությունները,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, ռեստորանների ասոցիացիայի ղեկավար, Շոթա Բուրջանաձեն:

«Լոքդաունի պատճառով, երկիրը հասել է սոցիալական պայթյունի եզրին: Բիզնեսները սնանկանում են: Իշխում է ընդհանուր գործազրկությունը: Հիմնախնդիրները հաղթահարելու համար ոչ մի արդյունավետ քայլ չի երևում: Քանի որ երկրի կառավարությունը սխալ է գնահատում խնդիրները, ի նշան բողոքի մենք մեկ օրով հրաժարվում ենք օգտագործել առաքման և առցանց ծառայություններից»,- ասվում է ռեստորանների ասոցիացիայի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանում են միությունում, նրանք վաղը կմիանան կառավարության գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ցույցին:

«Վաղը, ժամը 15:00-ին, մենք միանալու ենք կառավարության գրասենյակի դիմաց անցկացվող խաղաղ ցույցին: Հուսով ենք, որ բնակչությունը կհասկանա մեր քայլը, որի պատճառը ծայրահեղ հուսահատությունն է», – ասված է հայտարարության մեջ:1tv.ge