Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է որ, համակարգող խորհրդի որոշման համաձայն, հաշվի առնելով համավարակաբանական ռիսկերը, ցամաքային սահմանների նկատմամբ ներկայիս ռեժիմը կպահպանվի: Վարչապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում ցամաքային սահմաններով երկիր մուտք գործելու ռեժիմը փոխելու ուղղությամբ, զուգահեռաբար դիտարկվում են համավարակաբանական միտումները և իրավիճակի մանրամասն վերլուծության հիման վրա կկայացվեն համապատասխան որոշումներ:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում մեկ անգամ ևս ընդգծվել է գործող սահմանափակումների աստիճանական մեղմացման գործընթացում առավել հետևողական և զգուշավոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի չվտանգվեն արդյունքները և չվտանգեն քաղաքացիների առողջությունը և տնտեսության արագ վերականգնման հեռանկարը։