Ծեծել է կնոջը և զենքը պահել թմրանյութերով

Ծեծել է կնոջը և զենքը պահել թմրանյութերով

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում ընտանեկան բռնության մեջ մեղադրվող անձի բնակարանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են ատրճանակ և թմրանյութ, ասված է Վրաստանի ՆԳՆ կայքի հայտարարության մեջ:

Հետաքննության համաձայն՝ նախկինում դատապարտված տղամարդը ծեծել ու վիրավորել է կնոջը իր երեխաների աչքի առաջ, և սպառնացել սպանել սեփական երեխային:

Ընտանեկան բռնություն գործադրած անձին ձերբակալելու ժամանակ ոստիկանությունը խուզարկություն է կատարել նրա տանը և հայտնաբերել «ԿՈՄԲԱՏ» ատրճանակ` փամփուշտներով, ինչպես նաև թմրանյութեր:

Այժմ տղամարդը սպասում էդատարանի վճռին։ Նրան սպառնում է երեքից վեց տարի ազատազրկում ընտանեկան բռնության, սպառնալիքների և ապօրինի կերպով զենք ու անձնական օգտագործման թմրանյութեր պահելու համար: