Հանրահավաքում հավաքվածներն ասացին, որ կրկին կհավաքվեն փետրվարի 3-ին, ժամը 12-ին, իսկ խաղաղ հավաքով կրկին կբարձրաձայնեն սահմանի բացման պահանջը:
Այսօր ՝ հունվարի 31-ին, Ախալքալաքում տեղի ունեցած ցույցը, որի պահանջը համաճարակի պատճառով սահմանված արգելքների աստիճանաբար վերացնելն էր, տեղի բնակչության մասնակցությամբ՝ ավարտվեց: Ակցիան տևեց մոտ երկու ժամ:
Բնակիչներն այսօր հիմնականում պահանջում էին վերականգնել երթևեկությունը Հայաստանի և Ռուսաստանի հետ: